Չկա այդպիսի երկընտրանք. քաղաքագետները կեղծ են համարում ընդդիմադիրների կողմից օրակարգ բերված դիլեման

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանում կան ուժեր, որոնք շահագրգռված են կեղծ օրակարգ ձևավորելու հարցում: Այսպիսի կարծիք հայտնեցին քաղաքագետներ Էդգար Վարդանյանը և Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում ընդդիմադիրների հնչեցրած դիտարկանը, թե Հայաստանը կա՛մ Թուրքիայի, կա՛մ Ռուսաստանի ենթակայության տակ է լինելու:

Էդգար Վարդանյան (քաղաքագետ) - Կա՛մ վիլայեթ, կա՛մ գուբերնյա. մանիպուլատիվ բնույթ ունի, կեղծ դիլեմա է: Կեղծ երկընտրանքի ստեղծումը սև փիառում տեղ ունի, էլի հասարակության վախերն է օգտագործում, բայց չկա այդպիսի երկընտրանք, կեղծ է դա, քարոզչական տեխնոլոգիա է:

Արմեն Վարդանյան (քաղաքագետ) - Հայաստանում կան ուժեր, որոնք շահագրգռված են այդպիսի կեղծ դիսկուրս օրակարգ բերելով, խաղալով հասարակության վախերի վրա, մեր պետության ինքնիշխանությունը կասկածի տակ դնել:

Արմեն Վարդանյան - Մեր Ազգային ժողովը Հայաստանի պատմության ամենաանադեկվատ Ազգային ժողովն է, երբ ընդդիմության և իշխանության միջև խոր մտածող մարդիկ քիչ են:

Իշխանություններին կարելի է շատ հարցերում քննադատել, բայց պետք է ընդունել, որ ռուս-ուկրաինական ճգնաժամում Հայաստանի իշխանությունը կարողացել է չեզոք դիրք գրավել՝ կարծում են քաղաքագետները:

Էդգար Վարդանյան - Այսպիսի աշխարհաքաղաքական իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանը, կտրուկ հայտարարություններ անելը վտանգավոր է, և առիթից օգտվում է խորհրդարանական ընդդիմությունը: Իշխանությունները ասել են, որ որևէ միության հարց չկա, պաշտոնապես հայտարարել են:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ Վարդանյանի բնորոշմամբ՝ դա կարևորվում է միայն ճանապարհների ապաշրջափակման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համատեքստում:

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար Ադրբեջանի ներկայացրած 5 կետերին անդրադառնալով՝ քաղաքագետները հիշեցնում են՝ ի պատասխան ադրբեջանական ցանկության՝ հայկական կողմն անընդհատ նշում է՝ Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորված չէ. Այդ առաջարկներին ի պատասխան՝ Հայաստանի կողմից Մինսկի խմբին դիմելը, քաղաքագետների գնահատմամբ, դիվանագիտական ճիշտ որոշում է:

Հայաստանի իշխանությունները ցույց են տալիս, որ իրենք միտված են խնդիրը լուծելու խաղաղ ձևով և մյուս կողմից՝ ցույց են տալիս, որ դեմ չեն քննարկել Ադրբեջանի հետ, բայց կան խնդիրներ, որոնք հնարավոր չէ անտեսել, ու ձևաչափեր կան, որոնք հնարավոր չէ անտեսել:

Կերակրի աղ, ծխախոտ. արդյոք այս հարցե՞րն են օրակարգային, որ քննարկում է իշխանությունը: Լրագրողի դիտարկմանը Էդգար Վարդանյանը հակադարձում է՝ հարցերը ռազմավարական նշանակութուն չունեն, բայց դրանք այդպիսին են ներկայացվում ընդդիմության կողմից:

Եթե ԱՆ իր գործառույթներն է իրականցնում ամենապարզ խնդիրներից մինչև գլոբալ խնդիրեր, պիտի զբաղվի, չի կարող ասել, քանի որ ունենք Ղարաբաղի խնդիր իմ գործառույթները չիրականացնեմ կամ անեմ նրանք, որոնք կապ ունեն անվտանգության հետ և մեդիա դաշտում հատուկ սպասարկելով խորհրդարանական ընդդիմության օրակարգին նաև խելքը գլխին մարդիկ են արձագանքում:

Ուկրաինայի օրինակն է բերում, թե ներքին քաղաքական կյանքում մինչև պատերազմը ինչպես էին քննադատում Զելենսկուն, իսկ պատերազմի ընթացքում, անկախ հայացքներից, համախմբվել են:

Նման իրավիճակներում այդպիսի մանիպուլյացիաներ որևէ մեկը իրեն թույլ չի տալիս, բայց Հայաստանում կան շրջանակներ, որ դիմում են այդպիսի մանիպուլյացիաների:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում