Փետրուար 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՎՎարդուհի Հարությունյան

Հայաստանը՝ տարածաշրջանի առաջատար. «Ժողովրդավարութեան 2021»-ի զեկոյցը:

Հայաստանը երբէք սահմանազատման, սահմանագծման նախապայմաններ առաջ չէ քաշած. Անվտանգութեան խորհուրդի քարտուղար:

Պաշտպանութեան նախարարութիւնը հերքեց Ատրպէյճանի հաղորդագրութիւնը, թէ Հայաստանի զինուած ուժերը կրակած են սահմանի հիւսիսային հատուածին ատրպէյճանական դիրքերու ուղղութեամբ:

ԵԱՀԿ գործող նախագահը պիտի այցելէ Մոսկուա և Քիև․ պիտի քննարկուի նաև Արցախի իրավիճակը:

Քոնկրեսական Փալոնը  կոչ ըրած է՝ պատասխանատւութեան ենթարկել Պաքուն՝ հայկական մշակութային արժէքները ոչնչացնելու համար:

ԵՈՒՆԵՍՔՕ-ի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան փաստահաւաք առաքելութեան իրականացումը կը համարենք առաջնահերթ և հրատապ. Արտաքին գործոց նախարարութեան մամլոյ  քարտուղար:

Ռուսաստանը Միացեալ Նահանգներէն և ՆԱԹՕ-էն անվտանգութեան երաշխիքներու կարիք ունի. Փութին:

Ամերիկայի հաւատարմութիւնը Թրամփի քաղաքականութեան կը խոչընդոտէ բանակցություններու յառաջընթացը. Ռայիսի:

Հայաստանի մէջ արձանագրուած  է քորոնայի հիւանդութեան 2842 նոր դէպք, առողջացած է 2548, մահացած՝ 6 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում