Գործադիրը քննարկում է մշակող արդյունաբերության ընկերություններին հումքի գնման օժանդակություն տրամադրելու հարցը

ԳԳոհար Սարգսյան

Մշակող արդյունաբերության ընկերությունների համար հումք գնելու օժանդակության միջոցառում պետք է իրականացվի։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Քննարկումներ ենք անում՝ ճիշտ իդենտիֆիկացնելու ֆինանսավորման այն ձևը, որը մենք պատրաստ ենք տրամադրել մշակող արդյունաբերության ընկերություններին՝ իրենց երկար առևտրային ցիկլի ընթացքում հումքի գնման համար ներդրված միջոցներն էժանացնելու համար»,-ասաց Քերոբյանը։

Քննարկումներն ընթանում են էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության միջև։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում