Ավարտվել է Լավրովի և Բլինքենի հանդիպումը. այն տևել է 1.5 ժամ

ԱԱննա Ավետիսյան

ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆՔ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն ուրբաթ հրապարակել է նախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում լրատվամիջոցներից ստացված հարցերի գրավոր պատասխանները: Դրանցում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասին: «Այսօր առաջնահերթ խնդիրներն են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկը, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը։ Այս ոլորտներում ձեռքբերումը հնարավորություն կտա էական առաջընթաց գրանցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»,-ասված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում։ «Մենք ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու համար, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում զենքի գործադրմամբ միջադեպեր, լինում են զոհեր։ Անհրաժեշտ է շուտափույթ ձևավորել և սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման, դրան հաջորդող սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքը։ Մենք պատրաստ ենք այս գործընթացում խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին»։ ՌԴ ԱԳՆ-ն նաև հավելել է, որ Ռուսաստանն ակտիվ մասնակցում է ռազմագերիների վերադարձի գործընթացին:

ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ. ԶԱՍ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Յենչայի հետ զրույցում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Ստանիսլավ Զասի խոսքով, Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է համեմատաբար կայուն՝ շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների։ «Իրավիճակի հետագա կարգավորման համար անհրաժեշտ է գործնական աշխատանք պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ»,- նշել է Զասը։

ՌԴ-ԲԵԼԱՌՈՒՍ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս զինվորականների առաջին ստորաբաժանումները ժամանել են Բելառուս՝ մասնակցելու «Դաշնակցային վճռականություն 2022» համատեղ զորավարժություններին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը C-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության համակարգերի երկու դիվիզիա է տեղափոխել Բելառուս. տեխնիկան կօգտագործվի զորավարժությունների ժամանակ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ անցած շաբաթ հայտարարել էր Համատեղ զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին. զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 10-ից 20-ը:

ԱՀԿ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԵՂՄԱՑՆԵԼ ՔՈՎԻԴ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անարդյունավետ է համարել և առաջարկում է չեղարկել միջազգային ուղևորությունների սահմանափակումները։ Covid-19-ի կապակցությամբ ստեղծված ԱՀԿ Արտակարգ իրավիճակների կոմիտեն խորհուրդ է տալիս մեղմացնել երկրների միջև ճամփորդությունների սահմանափակումները։ ԱՀԿ-ի կարծիքով՝ սահմանափակումները միայն նպաստում են «տնտեսական և սոցիալական սթրեսին, որի հետ բախվում են պետությունները», բայց որոնք օգուտ չեն տալիս:

Հեղինակ՝ Մերի Ներսիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում