14 տարվա դադարից հետո Երևանն ու Անկարան կրկին փորձում են վերականգնել 29 տարի առաջ ընդհատված երկխոսությունը: Թուրքիայի ու Հայաստանի հարյուրամյակների՝ առանց այդ էլ բարդ հարաբերություններին 90-ականներին ավելացավ Արցախի հարցը: 93-ին Թուրքիան որոշեց փակել սահմանը: Բայց 1995-ից օդային հաղորդակցությունը գործում էր ու դադարեց 2019-ին՝ թռիչքներ իրականացնող թուրքական ընկերության սնանկացման պատճառով: 2020-ի Արցախյան պատերազմից հետո ընդհատվեց նաև ապրանքաշրջանառությունը երկու դրկիցների միջև:
Այս տարվա սկզբին իրավիճակը փոխվեց: Անկարայի ու Երևանի համաձայնությամբ շուտով կբացվեն Երևան-Ստամբուլ և հակառակ ուղղությամբ թռիչքները, ընդ որում՝ հայկական ու թուրքական ավիաընկերությունների ներգրավվածությամբ: Հայաստանն իր հերթին հայտարարեց, որ չի պատրաստվում երկարացնել թուրքական պատրաստի ապրանքների վրա մոտ մեկ տարի առաջ կիրառած էմբարգոն: Սրան գումարած՝ նաև երկու մայրաքաղաքներից երկխոսության պատրաստակամության վերաբերյալ հնչող քաղաքական հայտարարությունները:
Ահա այս պայմաններում այս շաբաթ Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի բանագնացները: Դժվար որևէ մեկը խիստ գործնական ակնկալիքներ ունենար առաջին հանդիպումից: Այն միմյանց ճանաչելու, այսպես ասած, տրամադրությունները շոշափելու նպատակ ուներ: Ու դատելով երկու երկրի՝ հանդիպման մասին նույնաբովադակ հայտարարություններից, կարելի է եզրակացնել, որ առաջին կոնտակտը հաջողվել է: Ընդ որում՝ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների: Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը դեռ պետք է որոշեն:

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Հանրապետության Հրապարակը հիմա. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բռնցքամարտի ԵԱ-ի 1/4 եզրափակչում Հայաստանն ունի 5-րդ ներկայացուցիչը







