2022թ. դիմավորման պատրաստությունները՝ Երկիր մոլորակի տարբեր մասերում

ՄՄերի Ներսիսյան

Երկրորդ տարին անընդմեջ կորոնավիրուսի համավարակը փոխում է աշխարհի նախագծերը, չեղարկում տոնախմբություններն ու սպասվող միջոցառումները: Այնուամենայնիվ, մարդիկ շարունակում են ստեղծել իրենց տոնը՝ անգամ կորոնայի օրերին:

Ճապոնիայում նոր տարվա նախաշեմին, ավանդույթի համաձայն, սրբավայրերի հարակից տարածքում ցուցադրվում են բրնձից պատրաստված տորթեր: Այս տարի Հոնսյու կղզում ցուցադրված բրնձե տորթը կշռել է 700 կիլոգրամ: Ճապոնական ավանդույթի համաձայն՝ քաղցրը խորհրդանշում է բերք ու բարիք և երաշխավորում, որ հաջորդ տարին առատ է լինելու: 

Նոր տարվան ընդառաջ ճապոնացիները նաև պատմամշակությաին կոթողների մաքրությամբ են զբաղվում: Սամուրայներն այս տարի Կումամոտոյի ամրոցն են մաքրել. հատուկ ցախավելներով նրանք հեռացրել են ամրոցի ճակատի փոշին ու բարեկարգել հարակից տարածքը:

Ռուսաստանում նոր տարուց առաջ մաքրում են հոգին, մտքերն ու մարմինը՝ շոգեբաղնիք այցելելով: Այս ավանդույթը դարերի պատմություն ունի, որին հավատարիմ հետևում են նաև այսօր: Շոգեբաղնիքում մի լավ տաքանալուց հետո մարմինն ու հոգին պետք է շոկի ենթարկել՝ ձյան մեջ թավալվելով:

Ի դեպ, Ռուսաստանն արդեն պատրաստ է հրաժեշտ տալու 2021-ին և դիմավորելու նոր տարուն: Երկրի մայրաքաղաքը ողողված է տոնական լույսներով՝ Մոսկվայում տեղադրվել են ավելի քան 4000 լուսային մաշտաբային դեկորացիաներ: 

Էլ ինչ Նոր տարի՝ առանց թղթե հրավառության: Նյու Յորքի կենտրոնական հրապարակում պայթել են կոնֆետիները՝ բնակիչներին պարգևելեով տոնական տրամադրություն. սա միայն փորձնական փուլն է: Դեկտեմբերի 31-ի գիշերը սպասվում է իրական հրավառություն, երբ հրապարակը կհայտնվի գունավոր թղթերի տակ: Ավանդույթի համաձայն՝ այս օրերին նյույորքցիները նաև այրում են վատ հիշողություններն ու անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած տհաճ միջադեպերը:

Շվեյցարիայում Նոր տարվա նախաշեմին մարդիկ շտապում են Գրինդել-վալդ՝ լեռնադահուկային սպորտի ամենահայտնի գյուղը: Այս տարի, սակայն, եղանակն անականկալներ է մատուցել՝ձյան փոխարեն՝ անձրև պարգևելով: 

Սատանայից ազատվելու և դրական էներգիայով լիցքավորվելու համար ռումինացիները պարել են արջի պարը: Փոքրից մեծ արջի կերպարանք են ստացել և ինքնամոռաց պարել:

Ռիո դե Ժանեյրոյի հայտնի Կոպակաբանա լողափում Նոր տարուց առաջ հարգանքի տուրք են մատուցել ծովերի թագուհուն: Աֆրիկայից սերող Ումբանդա կրոնի հետևորդները հագնում են սպիտակ զգեստներ, երգում և պարում ծովափին տեղադրված թագուհու արձանի շուրջ: Մասնակիցները ծաղիկներ, նամակներ, ոգելից խմիչքներ և այլ նվերներ են մատուցում աստվածուհուն, որը, նրանց համոզմամբ, օրհնում է բոլորին: 

Պերուի շամաններն էլ Նոր տարուց առաջ հատուկ արարողություններով, երգով ու պարով խնդրել են, որ 2022 թվականին աշխարհը մոռանա կորոնավիրուսի մասին: Նրանք գուշակել են տնտեսական ճգնաժամ և պատերազմներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում