Ի ցույց ենք դրել մեր հավատարմությունը միջազգային նորմերին. Նիկոլ Փաշինյանը՝ ադրբեջանցի սահմանախախտներին վերադարձնելու մասին

ՄՄարի Կոստանյան

Գիտեք, մենք վերադարձրել ենք առանց նախապայմանների և որևէ բանի դիմաց չենք վերադարձրել, որովհետև մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մենք մարդկանց սակարկություններով ենք զբաղված:

Այս մասին, պատասխանելով Ադրբեջանի ԶՈՒ սահմանախախտներին ադրբեջանական կողմին վերադարձնելու վերաբերյալ լրատվամիջոցների և ՀԿ-ների ներկայացուցիչների հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մեր դիրքորոշմամբ ի ցույց ենք դրել մեր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին և կանոններին»,- ընդգծեց վարչապետը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահները ձերբակալել էին Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողների: 

Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել էին ադրբեջանական կողմին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում