Օրը՝ 60 վայրկյանում | 22.12.2021

ԱԱլիս Մելիքսեթյան

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը անդրադարձ են կատարել Կառավարության ընթացիկ ծրագրերին, երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին և դրանց հաղթահարմանը:

Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի փոխվարչապետը քննարկել են տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները:

Արմեն Գրիգորյանը և Ստանիսլավ Զասը քննարկել են սահմանագծումը և սահմանազատումը: Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի նախագահության փուլում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղություններին:

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Սոչիի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր:

Երևանի նոր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է:

Կիևը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության՝ ցանկացած ձևաչափով. Զելենսկի:

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան պայմանավորվել են Թեհրանում 2022 թվականի սկզբին Սիրիայի հարցով գագաթնաժողով անցկացնել։

Կադիրովը Թուրքիային մեղադրել է ահաբեկիչներին սատարելու համար:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 152 նոր դեպք: Ապաքինվել է 153, մահացել 7 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում