ԱԱլիս Մելիքսեթյան

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:

«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Վ. Հարությունյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- նշված է միության ֆեյսբուքյան էջում։

Վրույր Հարությունյանը ծնվել է 1949 թ. դեկտեմբերի 19-ին Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1968 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971-74 թթ. սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիայում: Ուսանողական տարիներին աշխատել է Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան:

1975-77 թթ. աշխատել է Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական թատրոնում, 1982-98 թթ. կրկին` Վանաձորի պետական թատրոնում` որպես դերասան: 1977-82 թթ. բնակվել և աշխատել է Ռուսաստանում: 1998 թ. ընկերների հետ հիմնել է Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ» կամերային թատրոնը, որտեղ մինչ 2001 թ. եղել է դերասան և գլխավոր բեմադրիչը:

2003 թ.-ից հանդես է եկել Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան: Կերտել է շուրջ 50 թատերական դեր: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում: Արժանացել է պատվոգրերի, մրցանակների, որոնցից է 2008 թ. Լոռու փառատոնում ստացած մրցանակը` լավագույն տղամարդու դերակատարման համար: 2017 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում