ԱԱլիս Մելիքսեթյան

Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից հինգ հայ գերիների ազատ արձակումը և կշարունակի աջակցել երկու երկրների միջև մարդասիրական խնդիրների լուծմանը

Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից հինգ հայ գերիների ազատ արձակումը և կշարունակի աջակցել երկու երկրների միջև մարդասիրական խնդիրների լուծմանը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակմանը:

«Ֆրանսիան ողջունում է 2022 թվականի օգոստոսի 31-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բրյուսելյան հանդիպմանը հաջորդած հինգ հայ գերիների ազատ արձակումը Ադրբեջանի կողմից:

Մարդասիրական այս արարքը ևս մեկ քայլ է դեպի բոլոր գերիներին ազատ արձակելու նպատակը: Ֆրանսիան կշարունակի աջակցել երկու երկրների միջև մարդասիրական խնդիրների լուծմանն ու տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում