ԱԱլիս Մելիքսեթյան

ՀՀ նախագահը շնորհավորել է Արամ Ա-ին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ

ՀՀ նախագահը շնորհավորել է Արամ Ա-ին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Վեհափառ Տեր,

Ընդունեք խնդրեմ, իմ անկեղծ և ջերմ շնորհավորանքը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Բարձր եմ գնահատում Ձեր բազմամյա անձնվեր գործունեությունը Եկեղեցիների համաշխարհային խորհրդում՝ ի նպաստ միջեկեղեցական համերաշխության։ Դուք մեծ հեղինակություն եք վայելում Ձեր էկումենիկ ծառայության շնորհիվ՝ հանդիսանալով մի շարք աստվածաբանական և միջեկեղեցական կազմակերպությունների ու հանձնախմբերի անդամ։

Առանձնահատուկ արժևորում եմ Ձեր հետևողական ջանքերը՝ ուղղված հոգևոր արժեքների, ազգային ավանդույթների, լեզվի և մշակույթի պահպանման սուրբ գործին։ Ձեր ընտրությունը պայմանավորված է նաև Հայ Եկեղեցու միջազգային ճանաչելիությանը միտված Ձեր տեսլականով։ Հետաքրքրությամբ ընթերցեցի ինձ ուղարկված Ձեր գրքերը, որտեղ ամփոփված են անձնական հուշեր և կարևոր ուղերձներ։ Լիովին համակարծիք եմ Ձեզ հետ, որ եկեղեցին հայ մշակույթի ծննդավայրն է՝ առանցքային դերակատարումով հայ մշակույթի բոլոր դրսևորումները խթանելու, հարստացնելու և պաշտպանելու գործում։

Մաղթում եմ Ձեզ, Վեհափառ Տեր, քաջառողջություն և արևշատություն Ձեր նվիրական առաքելության իրականացման ճանապարհին»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում