Հայաստանի վարչապետի բրյուսելյան հանդիպումները, օրակարգն ու պայմանավորվածությունները

ՀՀովհաննես Վարդանյան

Բրյուսելի ջանքերն այս շաբաթ զգալի էին: Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները ԵՄ մայրաքաղաքում էին ԱլԳ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, նաև միմյանց հետ առկա խնդիրների մասին խոսելու համար: Այդ հանդիպմանը քննարկվել էին թե՛ գերիների ու պահվող այլ անձանց վերադարձի, թե՛ տարածաշրջանային կումունիկացիաների բացման աշխատանքներին վերաբերող հարցեր:

Եվրոպայում Փաշինյանն ու Ալիևը երկու հանդիպում ունեցան, մեկը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, մյուսը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ: Հայաստան վերադարձից հետո վարչապետը հայտարարեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը՝ կրկին արձանագրելով՝ երկաթուղին գործում է այն երկրի ինքնիշխանության ներքո, որի տարածքով անցնում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում