Վեդիում, Վանաձորում և Վարդենիսում ավագանի չի ձևավորվել

ՀՀայկ Նավասարդյան

Համամասնական ընտրակարգով դեկտեմբերի 5-ի ընտրությանը մասնակցած ՀՀ 36 համայնքից 34-ի համար կայացել են տարածքային ընտրական հանձնաժողովի նիստերը, տրամադրվել են ավագանու մանդատները՝ բացառությամբ Վարդենիս և Վանաձոր համայնքների:

Վեդի խոշորացված համայնքում հնարավոր է առաջիկայում նոր ընտրություն լինի: ՏԻՄ ընտրության արդյունքներով մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների բոլոր թեկնածուներն ինքնաբացարկի դիմում են ներկայացրել՝ ֆեյսբուքում հայտնեց Վեդի խոշորացված համայնքի ՔՊ-ի ղեկավարի թեկնածու Գարիկ Սարգսյանը:

Վեդիում ամենաշատ ձայներ հավաքել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ ստանալով 8666 քվե, «Քաղաքացիական պայմանագիրը» 7690, «Հանրապետությունը»՝ 3299 ձայն: Ընտրությունների արդյունքներով որևէ ուժ չէր ստացել բավարար ձայներ՝ միանձնա իշխանություն ձևավորելու համար: Ինքնաբացարկի արդյունքում՝ թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել երկու կուսակցության բոլոր թեկնածուների գրանցումը:

Բոլոր այն համայնքներում որտեղ ստացել են ավագանու մանդատներ, համայնքի ղեկավարի ընտրության ժամկետը կորոշեն ՏԻՄ-երը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում