«Ակնհայտորեն զգացվում է ցավագին արձագանք». Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանի որոշմանը Բաքվի արձագանքի մասին

ՄՄայա Խաչատրյան

Հաագայի դատարանի որոշումները ՄԻԵԴ-ում և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչը Հայաստանի համար համարում է հաղթանակ և ընդգծում, որ անհրաժեշտ է ճիշտ ընկալել դրանք: Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ այն, որ որոշումը նպաստավոր է մեզ համար, երևում է նաև հարևան երկրի արձագանքից:

Եղիշե Կիրակոսյան (ՄԻԵԴ-ում և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ ներկայացուցիչ) - Ակնհայտորեն զգացվում է ցավագին արձագանք որոշումների հանդեպ, հուսով ենք՝ հետագայում համաձայնեցված աշխատանքի դեպքում կյանքի կկոչվի:

Կիրակոսյանը հիշեցրեց ՄԱԿ-ի բարձր դատարան ներկայացրած Հայաստանի պահանջները՝ նշելով, որ դրանց մեծ մասը բավարարվել է: Գրեթե յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հայկական կողմը հայցադիմումում առնվազն երկու պահանջ է ձևակերպել: Առանցքային պահանջներից մեկը վերաբերում էր ռազմագերիների վերադարձին. Հայաստանի պահանջն էր՝ մինչև այդ ապահովել այդ անձանց նկատմամբ վերաբերմունքը՝ ռասայական խտրականության կոնվենցիայի դրույթների խստիվ պահպանմամբ: Դատարանը համարեց՝ գերիների հայրենադարձման հարցերը կանոնակարգվում են մարդասիրական իրավունքի համատեքստում՝ հղում անելով ժնևյան կոնվենցիային:

Եղիշե Կիրակոսյան - Համարելով, որ վերաբերմունքը պայմանավորված է ազգությամբ հայ լինելով, վտանգված համարելով, պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ապահովել իրավունքները, որոնք ամրագրված են ռասայական կոնվենցիայից, որ չենթարկվեն նվաստացնող վերրաբերմունքի, ընդգծեց հավասարությունը օրենքի առջև:

Հայաստանը դիմել էր Հաագայի դատարան՝ նաև պարտավորեցնելու Ադրբեջանին՝ դադարեցնել հայերի հանդեպ ատելության խոսքի քարոզը, հոգևոր-մշակությային կառույցների պղծումը: Պահանջներն էին նաև՝ պարտավորեցնել Բաքվին՝ չձեռնարկել վեճի սրմանը նպաստող քայլեր, ձեռնարկած միջոցների մասին պարբերաբար ներկայացնել տեղեկություններ:

Եղիշե Կիրակոսյան - Դատարանը հստակ պարտավորեցրեց, որ Ադրբեջանի պաշտոնատար անձանց, պետական ինստիտուտների կողմից չիրականացվի ատելության քարոզ, կանխվի այս ամենը: Սա մեծ արձանագրում է. այնքան զորեղ են եղել ապացույցները, որ նման արձանագրում է արել դատարանը:

Հրատապ միջոցի վերաբերյալ դատարանի որոշումներն ունեն միջազգայնորեն պարտադիր նշանակություն: Որոշման մասին դատարանն անմիջապես ծանուցում է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, որն ունի այդ որոշումների կատարումը վերահսկելու, դրանց ապահովմանն ուղղված քայլեր ձեռնարկելու լիազորություն:

Եղիշե Կիրակոսյանը նաև նշեց, որ շարունակվում են ջանքերը Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի համար: ՄԻԵԴ-ին ներկայացվել են գերեվարված անձանց առնչվող նոր ապացույցներ:

Եվրադատարանը կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում