Չենք ուզում քաղաքական ճնշման ներքո Հայաստանի համար կարևոր խաղաքարտեր բացել. Փաշինյանը՝ անկլավների փոխանակման մասին

ԱԱրսեն Մկրտչյան

Անկլավների հարց Ադրբեջանը հետապնդում է, և նույնիսկ նոյեմբերի 9-ին փորձ է արվել անդրադարձ կատարել այդ հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկլավների փոխանակման վերաբերյալ հարցին: 

«Մեր դիրքորոշումը հետևյալն է. այդ քարտեզի վրա, որ նկարած է անկլավ, դա իրավական հիմք ունի՞, թե՞ չունի: Թե՞ դա ուղղակի քարտեզի վրա արված ուրվագիծ է և երկու կոլխոզների որոշում: Մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի: Այս բոլոր հարցերը սահմանազատման և սահմանագծման ընթացքում պետք է քննարկվեն: Պետք է հասկանանք՝ որտեղի՞ց են ծագել անկլավները:

Գիտենք՝ Արծվաշենն ինչ կարգավիճակում է: Աշխարհում կան դեպքեր, որ անկլավները փոխանակվել են այն տրամաբանությամբ, որ դրանք մնացել են այն երկրների սահմաններից այն կողմ, որով պարփակված են: Նման սկզբունք կա, բայց դրանից առաջ պետք է հասկանանք իրավական հիմքերը: Այս հարցերը պետք է լրջորեն դիտարկվեն և դիտարկվել են, պարզապես մենք չենք ուզում որևէ քաղաքական ճնշման ներքո Հայաստանի համար կարևոր խաղաքարտեր բացել»,- նշեց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում