Վստահեցնում եմ՝ Սուրեն Պապիկյանը լավագույն ՀՀ պաշտպանության նախարարներից է լինելու. Ալեն Սիմոնյան

ՄՄարի Կոստանյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելը ճիշտ և ողջունելի է համարել: Լրագրողների հետ զրույցում նա պատասխանել է նաև հարցին, թե արդյոք Սուրեն Պապիկյանը տիրապետում է պաշտպանության ոլորտին:

Ալեն Սիմոնյան, ՀՀ ԱԺ նախագահ - Պետք է տարբերենք կոնկրետ զուտ մասնագիտական գիտելիքները, որն շտաբի պետի գործառույթն է և քաղաքական պաշտոնը, որն իրենից ներկայացնում է նախարարի պաշտոնը: Ինչ վերաբերում է տիրապետելուն, ես ձեզ վստահեցնում եմ, որ Սուրեն Պապիկյանը մեր լավագույն պաշտպանության նախարարներից է լինելու մեր պատմության մեջ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում