Լյուքսեմբուրգի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ Ադրբեջանից պահանջելով վերադարձնել հայ գերիներին

ՎՎահե Դավթյան

ԿՈՉ՝ ՉՍԱՏԱՐԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆ-ԵՄ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆԸ

Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով կոչ է անում կառավարությանը՝ չսատարել Ադրբեջանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանը, մինչև Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք չհայրենադարձվեն։ Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:

ԼԸ ԴՐԻԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից մեկ տարի անց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։ Նա նախարարների հետ հանդիպել է նախ առանձին, ապա համատեղ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այս մասին հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Հանդիպումների ընթացքում Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավարը վերահաստատել է Փարիզի ցանկությունը՝ աջակցելու կողմերի միջև երկխոսության ակտիվացմանը՝ ի շահ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության»,- նշել են նախարարությունում։ Լը Դրիանն ընդգծել է, որ «այդ նպատակին հասնելու համար Ֆրանսիան հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ ջանքերի օգտին»: Նախարարը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու բանակցություններն իր գործընկերների հետ։

ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնում թուրք զինվորականների գտնվելու ժամկետը երկարաձգելու մասին օրինագիծ՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Օրինագծում կարևորվում է համատեղ մոնիտորինգային կենտրոնի գործունեության շարունակումը: Նշվում է, որ զինվորականների առաքելության ժամկետը երկարաձգվում է մեկ տարով՝ սկսած նոյեմբերի 17-ից։

ԵՄ-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ՀԵՏԵՎԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ

«Չնայած ռազմական գործողությունները դադարել են՝ դեռևս առկա են շատ հրատապ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն, որպեսզի հնարավոր լինի շարժվել դեպի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորում, այս մասին ասված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունման վերաբերյալ Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոյի հայտարարության մեջ:

Եվրամիությունը կոչ է անում խստագույնս հետևելու հրադադարի պահպանմանը, անհապաղ ազատ արձակելու բոլոր գերիներին, լիարժեքորեն համագործակցելու ականազերծման հարցում և թուլացնելու լարվածությունը սահմանային հատվածներում: Ըստ խոսնակի՝ ավելի քան երեք տասնամյակ շարունակվող հակամարտությանը վերջ տալու համար անհրաժեշտ է հասնել համապարփակ կարգավորման և այդ հարցում առաջնային է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության դերակատարումը:

«Եվրամիությունը կարևոր դերակատարում է ունեցել գերիների ազատ արձակման և ականապատ տարածքների քարտեզները փոխանցելու գործում: Միությունը հակամարտության հետևանքով տուժած անձանց աջակցել է ավելի քան 17 մլն եվրոյի հումանիտար օգնության միջոցով: Եվրամիությունը պատրաստ է աջակցելու սահմանային լարվածության թուլացմանն ու սահմանազատմանը՝ տրամադրելով կողմերին անհրաժեշտ տեխնիկական օժանդակություն: Եվրամիությունը քաջալերում է Հարավային Կովկասում հաղորդակցությունը և տնտեսական համագործակցության վերսկսումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում