Քննարկվում է այդ հարցը. Հարությունյանը Ավինյանի՝ ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակվելու մասին

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը արդյոք նշանակվելո՞ւ է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն: ԱԺ միջանցքում լրագրողներն այս հարցն ուղղեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին:

«Երբ լուծումները լինեն, անմիջապես կիմանաք դրա մասին»,- ասաց Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը հայտնեց՝ քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը:

«Քննարկվում է այդ հարցը, որովհետև նա քաղաքական թիմի անդամ է, և պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք Հայաստանի շահերը լավագույնս կներկայացնեն տվյալ կազմակերպությունում»,- ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Կառավարությունը կոմբինատի համասեփականատեր էր դարձել, երբ 60% բաժնետոմս ունեցող արդյունաբերական ընկերությունը գործադիրին էր նվիրաբերել իր մասնաբաժնի 25%-ը, որը կոմբինատի ընդհանուր կապիտալի 15%-ն է:

Հարությունյանն անդրադարձել է նաև կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատեր «Զանգեզուր մայնինգ»-ի ներկայացրած դատական հայցին, որով պահանջում է անվավեր ճանաչել Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի նվիրատվության գործարքը:

«Կարծում եմ՝ իրավական առումով էնտեղ որևէ խնդիր չկա, դիմել են դատարան, դատարանը կորոշի՝ այդտեղ իրավական հիմքեր եղե՞լ են, թե՞ ոչ»,- նշեց Հարությունյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում