Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Հայաստանը պատրաստ է սահմանագծման ու սահմանազատման գործընթաց սկսել Ադրբեջանի հետ. ՀՀ ԱԽ քարտուղար

ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման և Բաքվից դրական ազդակի է սպասում: Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ վերահաստատում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը: Արմեն Գրիգորյանն ընդգծում է՝ այս գործընթացում Երևանի կարևոր մոտեցումներից է երկու կողմի զորքերի հայելային հետքաշումը, համապատասխան տարածքներում երկու երկրի սահմանապահ զորքերի տեղակայումը, որից հետո միայն պետք է սկսել դելիմիտացիան և դեմարկացիան։

Արմեն Գրիգորյան (ՀՀ ԱԽ քարտուղար) - Ինչ վերաբերվում է նախապայմանին կամ ինչ-որ բանին, ես կդժվարանամ ասել, թե Ադրբեջանն ինչու չի սկսում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը:

Իսկ ի՞նչ քարտեզներով են կատարվելու հնարավոր դեմարկացիան և դելիմիտացիան: Անվտանգության խորհրդի քարտուղարը կարճ պատմական էքսկուրս է կատարում՝ հիշեցնում՝ Խորհրդային Միության տարիների առաջին դեմարկացիան 1926-27 թթ. է սկսվել, որն ավարտվել է երկու տարի անց, իսկ հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը։

Արմեն Գրիգորյան - Քարտեզների միջև տարբերություն կա: Եվ եթե քարտեզ ասելով մենք ի նկատի ունենք իրավական հիմքով քարտեզը, իրավաբանության տեսանկյունից միակ հիմք ունեցող քարտեզը 20-ականների քարտեզն է, որի մասին մի մասն ասում է 26 թվականի է, մի մասը՝ 29: Նույնիսկ այս հարցում միասնական մոտեցում չկա, բայց հիմնական քարտեզը դա է: Քարտեզները, որոնք պետք է դրվեն բանակցությունների հիմքում, քննարկվել են աշխատանքային խմբում: 

ՌԴ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԸ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ ԿՄՆԱՆ. ԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Արցախում խաղաղապահ ուժերի համար ստեղծվող ենթակառուցվածքները հիմք են տալիս ենթադրելու, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը ավելի երկար կմնան այստեղ՝ ասում է Անվտանգության խորհրդի քարտուղարը: Պարզաբանում՝ հարցը ամենաբարձր մակարդակով երկկողմ շփումների օրակարգում է.

Արմեն Գրիգորյան - Ընդհանուր առմամբ մեր ընկալմամբ մոտեցումն այն է, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը մնալու են ավելի երկար: 

ԵՐԵՎԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Ե՛վ հայկական, և՛ թուրքական կողմը հայտարարել է, որ կան դրական ազդակներ, և կարելի է սկսել հարաբերությունների կարգավորումը. Երևանը հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է՝ ասում է Արմեն Գրիգորյանը, նշում՝ այս հարցը նաև ռուսաստանցի գործընկերների հետ է քննարկվում՝ հասկանալու, թե ինչպես կարելի է առաջ տանել այս գործընթացը: Գրիգորյանը շեշտում է՝ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց այս գործընթացի շրջանակում չի քննարկվում, իսկ նման շահարկումներն ուղղակի անհասկանալի են:

Արմեն Գրիգորյան - Փոխվարչապետի մակարդակով աշխատանքային խմբում արձանագրված է, որ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքը, այս մասին, համոզված եմ՝ ադրբեջանական կողմը տեղյակ է, այս մասին խոսել է նաև ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, որն ասել է, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չի քննարկվելու: 

Եվ վերջում՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը ևս մեկ անգամ վերահաստատում է.

Արմեն Գրիգորյան - Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում