Ուզում են այդ տարածքներում առավելություն ստանալ, բայց փորձերը կանխվում են. Արման Սարգսյանը՝ ՄԻՊ հայտարարությանն ի պատասխան

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ ամբիոնից ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին, անդրադարձավ ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների կողմից տվյալ տարածքներում իրականացվող ամրաշինական և այլ աշխատանքների մասին ՄԻՊ-ի հայտարարությանը:

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը երբեք չի հերքել, որ փորձեր չեն կատարվում: Ծանր ինժեներական տեխնիկայի կիրառմամբ մարտական դիրքեր կահավորելու և դեպի իրենց մարտական դիրքեր տանող ճանապարհները կահավորելու ուղղությամբ որոշակի փորձեր կատարվում են, բայց դրանք կանխվում են, որոնց մասին բազմիցս ասվել է: Բնականաբար, իրենք ամեն գնով ուզում են, որ այդ վայրում, որտեղ հայտնվել են, կահավորեն կամ առավելություն ստանան, բայց յուրային զորքերի կողմից դրանք հնարավորինս արագ և օպերատիվորեն կանխվում են»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Նրա խոսքով՝ փորձեր կատարելը և ամրապնդվելը տարբեր հասկացություններ են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում