ԱԺ-ն չի հաստատել նոր քննիչ հանձնաժողովի կազմը

ԱԱնուշ Մուրադյան

25 կողմ, 1 ձեռնպահ ձայներով խորհրդարանն առավոտյան չի հաստատել ընդդիմության նախաձեռնած նոր քննիչ հանձնաժողովի կազմը:

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջարկով ու իրավունքի ուժով ձևավորված նոր հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, նաև արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը:

Իշխող խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, չքվեարկելու որոշումը մեկնաբանել է խմբակցության քարտուղարը:

Նազելի Բաղդասարյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այս նախաձեռնությանը կողմ չէր կարող քվեարկել, որովհետև հստակորեն սա Ազգային ժողովի իրավասություններից դուրս է: 

Արամ Վարդևանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ուղղակի տեղեկացնեմ, որ քննիչ հանձնաժողովը իրավունքի ուժով ստեղծված է, այդ տեսանկյունից այս որոշմանը չքվեարկությունը, որը տեսանք մյուս խմբակցության կողմից, որևէ հետևանք իրենից չի ենթադրում, պարզապես սրանով մյուս խմբակցությունը որևէ կերպ չի մասնակցելու այդ աշխատանքներին, ինչում ես որևէ խնդիր չեմ տեսնում: 

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում