Օրը՝ 60 վայրկյանում | 22.10.2021

ՆՆարեկ Սահակյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հարցի լուծումը փոխզիջումներ է պահանջում. Վլադիմիր Պուտին:

Պատրաստ ենք աշխատել միջազգային հանրության բոլոր պատասխանատուների հետ, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմամբ. Ալեն Սիմոնյան:

Նորվեգիայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը շեշտել է ապաշրջափակման կարևորությունը՝ տարածաշրջանում անվտանգային միջավայր ձևավորելու հրամայականում:

Արարատ Միրզոյանը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ քննարկել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հումանիտար հետևանքները:

Արցախի նախագահը Դահրավ համայնքում հետևել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախաձեռնած «100 տուն Արցախում» ծրագրի ընթացքին:

«Մոդեռնա» ընկերության 620 400 դեղաչափ պատվաստանյութ՝ նվեր Հայաստանին:

Ղրղզստանը զինվում է թուրքական հարձակողական ԱԹՍ-ներով:

Ալեք Բոլդուինը նկարահանման հրապարակում պատահաբար սպանել է օպերատորին:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 2146 նոր դեպք: Առողջացել է 1134, մահացել 42 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում