Միրզոյանի ծեծի գործով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննություն ԲԴԽ-ում

ԼԼիլիթ Սեդրակյան

Բարձրագույն դատական խորհուրդը հետաձգեց դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու միջնորդությունը, որը նախորդ նիստին ներկայացրել էր հենց Մարաբյանը:

Գագիկ Ջհանգիրյան, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար - Միջնորդության լուծումը հետաձգել ու դրան անդրադառնալ գործի վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացման ժամանակ:

Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա: Առաջին ատյանի դատարանը որոշել էր կալանավորել Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկին՝ Ժիրիկ Սիրեկանյանին: Գործը հարուցվել էր նոյեմբերի 10-ի իրադարձություններից հետո, երբ հրադադարի եռակողմ հայտարարության հրապարակմանը հաջորդել էին անկարգություններ, ու մի խումբ մարդիկ հարձակվել էին ԱԺ այն ժամանակվա նախագահի ավտոմեքենայի վրա, հանել նրան մեքենայից և ծեծել:

Վերաքննիչի դատավոր Մարաբյանը, սակայն, բեկանել էր առաջին ատյանի որոշումն ու մեղադրյալին ազատ արձակելու որոշում կայացրել: Մեղադրող կողմը դիմել էր վճռաբեկ ատյան, որտեղ խափանման միջոց կրկին ընտրվել էր կալանավորումը: Ըստ արդարադատության նախարարության հաղորդման՝ Մարաբյանը հաշվի չի առել Առաջին ատյանի դատանի որոշման իրավաչափությունը: Գործի բուն քննությանը միջամտեց Սիրեկանյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը՝ միջնորդելով վարույթի շրջանակում ներգրավվել որպես 3-րդ անձ:

Այս անգամ հարցեր ուղղվեցին Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանին: ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը հետաքրվեց՝ եթե չլիներ Վճռաբեկ դատարանի որոշումը, արդյոք նախարարությունը կարգապահական վարույթ կհարուցեր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ:

Սուրեն Գրիգորյան, Արդարադատության նախարարի տեղակալ - Միջնորդությունը ներկայացվել է բացառապես այն պայմաններում, երբ լիազոր մարմինը համոզմունք է ձևավորել, որ առկա է դատական օրենսգրքով նախատեսված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավորն այսօրվա նիստին միջնորդեց կասեցնել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով վարույթը և դիմել Սահմանդրական դատարան, Մարաբյանի խոսքով՝ Դատական օրենսգրքի համապատասխան հոդվածի սահմանդրականության հարցը պարզելու համար:

ԲԴԽ-ն որոշեց դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործի քննությունը հետաձգել՝ կողմերին հնարավորություն տալով ծանոթանալ միջնորդություններին ու պատրաստվել ելույթների:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում