Հայաստանը և Իրանը հաստատել են, որ մեր սահմաններին նկատված ահաբեկիչները ոչ մի դեպքում հանդուրժելի չեն. ԻԻՀ գլխավոր դատախազ

ՎՎարդուհի Բալյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 12-ին եռօրյա այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:

Վերջին 8 տարվա ընթացքում ԻԻՀ գլխավոր դատախազի առաջին այցը մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազի հետ կայացած ընդլայնված կազմով բանակցություններով: 

Մոհամմադ Ջաֆար Մոնթազերի (ԻԻՀ գլխավոր դատախազ) - Իրանի և Հայաստանի դիվանագիտական և քաղաքական կապերը միշտ էլ շատ լավ են եղել: Վերջին դեպքերը տարածաշրջանում, սակայն, մեզ ստիպում են, որ այդ շփումները ավելի զարգանան։ Իրանի և Հայաստանի համագործակցությունը պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինի, և կան դրա նախապայմանները։

Ինչպես որ հայտարարել են Իրանի պաշտոնյաները, անհրաժեշտ է, որպեսզի լուրջ քայլեր կատարվեն մեր երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Հայաստանը և Իրանը հաստատել են, որ ահաբեկիչները, որոնք նկատվել են մեր սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն:

Մենք բարիդրացիական կապեր ենք պահպանում հարևան երկրների հետ, և հույս ունենք, որ նրանք, նախքան հարցի սրումը, Իրանի այս դիրքորոշումն ընկալեն: Ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան: Մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել, բայց ես հույս ունեմ, որ մինչ այդ հարևան երկրները իրենք ձեռնամուխ կլինին հարցի լուծմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում