44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը լինելու է. Ալեն Սիմոնյան

ԳԳոհար Սարգսյան

Արցախի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողովը լինելու է և գործելու է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք մի ծիծաղելի խնդիր ունենք. ունենք պատգամավորներ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր խմբակցություններից, որոնք մինչև օրս, օրինակ՝ գաղտնիության հետ կապված՝ իրենց փաստաթղթերը չեն ներկայացրել և չեն ստորագրել: ԱԺ հանձնաժողովը ձևավորման փուլում է, դեռ ավարտված չէ, բազմաթիվ գործընթացներ կան, որոնք դեռ ավարտին հասցված չեն: Հայտարարությունն արել եմ ես: Այդ հանձնաժողովը, բնական է, լինելու է և գործելու է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում