Միջազգային ճնշումները նպաստել են, որ Իլհամ Ալիևը կողմ արտահայտվի բանակցություններին․ ադրբեջանագետ

ԱԱրման Գալոյան

Պատերազմից մեկ տարի անց՝ այս տարվա սեպտեմբերին, Նյու Յորքում հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Ինչո՞վ էր կարևոր այս հանդիպումը:

Նախ՝ բանակցությունները միշտ գերադասելի են զինված բախումներից, ու հատկապես հաշվի առնելով փաստը, որ Ադրբեջանը մայիսից ներխուժել է ՀՀ տարածք, արդեն մեկ տարի է՝ անօրինական պահում է բազմաթիվ գերիների, այսինքն՝ խոսելու թեմաներ արտգործնախարարները շատ ունեն:

Հաջորդ կարևոր փաստը՝ հանդիպումը կայացել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո: Ստացվում է՝ ինչքան էլ Բաքուն պնդի, թե ԼՂ հարցը լուծված է, ընդունում է, որ դեռ պարզելու հարցեր կան ու դա հնարավոր է անել համանախագահության շրջանակում:

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հնարավոր է՝ կրկին հանդիպեն: Երևանը կողմ է, երկխոսելու օգտակարության մասին է հայտարարում նաև Ադրբեջանի ԱԳՆ-ը:

Ինչ հարցեր պետք է բարձրացնի Երևանը հնարավոր հանդիպումների ժամանակ՝ Նորայր Շողիկյանի ռեպորտաժը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում