Բժիշկ-նկարչի՝ Շակարտի առաջին անհատական ցուցահանդեսը

ՔՔրիստինե Ոսկանյան

Ցուցասրահում մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ, առաքելությամբ նկարիչ Շանթ Կարապետյանի՝ Շակարտի աշխատանքներն են: Ավելի քան 100 գործ է հանրության դատին ներկայացրել: Սա նկարչի երկար սպասված առաջին անհատական ցուցահանդեսն է:

Շանթն ինքնանկարների մի ամբողջ շարք ունի: Բոլոր փորձարկումները հենց իր նկարների վրա է արել: Աշխատանքն ամբողջացնելու համար երեք տարի է պահանջվել: Կատակում է՝ նկարն իր հետ մեծացել է:

Շանթն այս գործում ինքնուս է, ոչ մեկի մոտ չի սովորել: Դալիի, Վան Գոգի, Բոսխի արվեստով է ոգեշնչվել ու ինքն էլ իր ձեռագիրն ստեղծել: Տարիներ առաջ մասնագիտության ընտրության հարցում երկընտրանքի առջև էր, այնուամենայնիվ բժշկի մասնագիտությունն ընտրեց: Ասում է՝ բժիշկն ու նկարիչը միշտ հակասության մեջ են:

Բաց թողած քննությունն առաջիկայում կլրացնի: Դասախոսները բժիշկ-նկարչին ըմբռնումով են մոտենում: Արվեստում մեծ հեռանկար ունի, ամեն անգամ նորարական մոտեցմամբ է ստեղծագործում, նկարները գաղտնագրերով ներկայացնում ու դիտողին մտածելու, խորհելու հնարավորություն տալիս: Այս մի նկարն էլ 360 աստիճանով է նկարել, տխրությունը բոլոր կողմերից է պատկերել:

Շանթն իր աշխատանքները բաժանում է երկու մասի՝ մինչև պատերազմ ու դրանից հետո: Նկարչության մեջ երկար դադար պատերազմի օրերին է տվել: Ավելի քան մեկ ամիս չի վրձնել: Հրադադարից հետո առաջին նկարը դիրքերում է արել՝ մեխով քարի վրա է նկարել: Ցուցահանդեսում պատերազմի վերաբերյալ մի ամբողջ շարք ունի: Իսկ այս մեկում 44 օրն է պատկերել:

Շանթն արվեստում նորարությունների սիրահար է: Նկարում է ինչպես սթրիթ արտ ոճով՝ մեծ մասշտաբներով, այնպես էլ լուցկու, ծխախոտի տուփերի, նույնիսկ դեղահաբի ու բրնձի հատիկի վրա: Վրձնին երբեմն սուրճի մրուրն է փոխարինում:

Այս արվեստում առանց ոգեշնչվելու չես ստեղծագործի: Մուսան գալիս է, երբ երաժշտոթյուն է լսում, նաև մարդկանց հետ շփման արդյունքում, հատկապես:

Շանթի ստեղծագործությունները հնարավոր է տեսնել հանգստյան օրերին՝ Մոսկվայի տանը: Դրանից հետո կպատրաստվի արդեն քանդակների ցուցահանդեսին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում