Հոկտեմբեր 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրման Գալոյան

Հայաստանի Արտաքին գործոց նախարարը Շուէտի դեսպանին հետ հանիպումին կարևոր նկատեց հայ գերիներու շուտափոյթ և անվերապահ հայրենադարձումը:

Ռուբէն Ռուբինեան և Հայաստանի մէջ Ռուսաստանի դեսպանը կարևոր նկատեցին միջ-խորհրդարանական հարթակներու վրայ փոխ-գործակցութեան խորացումը:

Վարչապետը Կարևոր նկատեց 44-օրեայ պատերազմի հանգամանքներուն հետ կապուած քրէական գործերու արդիւնաւէտ նախաքննութիւնը։

Հայ եկեղեցւոյ սպասաւորներն ու հետևորդները պէտք է անարգել մուտք գործեն Շուշիի Մայր տաճար. Հայաստանի Արտաքին գորոց նախարարութեան մամլոյ քարտուղար:

Կաթողիկոսը երախտագիտութիւն յայտնեց Քոյր եկեղեցիներուն՝ 44-օրեայ պատերազմի օրերուն եղեռնագործութիւնը դատապարտելու համար:

Սուրիոյ պատճառով Ամերիկան երկարաձգեց Թուրքիոյ դէմ պատժամիջոցները:

Խաղաղութեան Նոպէլեան մրցանակը շնորհուած է լրագրողներ Մարիա Ռեսային և Տմիթրի Մուրատովին: 

Օրուան քորոնայի թիւերը․ հաստատուած է հիւնադութեան 1202 նոր դէպք: Առողջացած է 400, մահացած՝ 33 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում