Դատարանը կալանավորել է Դավիթ Տոնոյանին և քննում է Դավիթ Գալստյանին կալանավորելու հարցը

ԳԳայանե Թամամյան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը մի քանի ժամ է դատարանում էին: Ըստ ԱԱԾ-ի՝ նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 2.2 միլիարդ դրամ հափշտակություն և կեղծիք կատարելու համար:

Այս քրեական գործն առնչվում է բանակին անորակ հրթիռներ մատակարարելուն, որով օրեր առաջ ձերբակալվել էր Զինված ուժերի ավիացիայի նախկին պետը: Տոնոյանն ու Գալստյանն էլ ձերբակալվել են երեկ՝ բնակարաններում կատարված խուզարկություններից հետո:

Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը: Ըստ նրա՝ այս քրեական գործն առնչություն չունի Գալստյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող նախորդ քրեական գործի հետ, որով Գալստյանը կրկին մեղադրվում է ՊՆ-ից խոշոր չափի հափշտակություն կատարելու համար:

Արմեն Հարությունյան, Դավիթ Գալստյանի պաշտպան - Լրիվ տարբեր բաներ են, նախորդ գործի հետ ընդհանրապես որևէ աղերս, որևէ կապ չունեցող գործ է սա:

Լրագրողներին կարճ պատասխան տվեց նաև Պաշտպանության նախկին նախարարի պաշտպանը:

Սերգեյ Հովհաննիսյան, Դավիթ Տոնոյանի պաշտպան - Մեղավոր չի ճանաչում, հիմա դատական նիստ է:

Դավիթ Տոնոյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնում էր երկու տարի՝ 2018-20 թթ: Նա պաշտոնից հեռացվեց 44-օրյա պատերազմից մի քանի օր հետո:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում