«Ոսկե ծիրան»՝ աշնանը. կինոփառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 3-ին

ԳԳայանե Թամամյան

Օրեր անց Երևանի սրտում կհամախմբվեն կինոաշխարհի նշանավոր դեմքերը. մեկնարկում է «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը: Հանդիսատեսը կդիտի միջազգային կինոփառատոնների մրցանակակիր ֆիլմեր, կհանդիպի բազմաթիվ կինոգործիչների հետ: Կինոտոնին աջակցել են նաև արտասահմանյան դեսպանությունները, միջազգային կազմակերպությունները:

Մշակութային ճանապարհով կփորձեն նպաստել երկրների միջև երկխոսությանը:

Աննա Մովյո, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության մշակույթի հարցերով կցորդ - Ֆրանսիական ֆիլմերի ներկայացվածության առումով շատ հարուստ է այս տարվա կինոփառատոնի ծրագիրը: Առիթ ենք ունենալու բավականին հետաքրքիր և հաջողված ֆիլմեր դիտելու:

Անետ, Տիտան, Գունդա, Բենեդետտա. կլինեն Կաննի, Բեռլինի և աշխարհի այլ կինոփառատոնների 2021 թվականի լավագույն ֆիլմերը: Ծրագիրը կլինի հիբրիդային: Ֆիլմերը կցուցադրվեն նաև առցանց, որ շատերը կարողանան մասնակցել տոնին: Կլինի կինաքննադատների համար նախատեսված աշխատարան: Այն կվարի ռեժիսոր Պիեռ-Սայմոն Գուտմանը:

Սոնա Կարապողոսյան, GAIFF Pro ծրագրերի ղեկավար - Ցանկացած հետաքրքրված անձանց համար ունենալու ենք զրույցներ, պանելային քննարկումներ՝ կինոարտադրության բոլոր թեմաների շուրջ:

Փառատոնը կանցացվի հոկտեմբերի 3-10-ը: Այն կմեկնարկի իսրայելացի կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեղի ծունկը» ֆիլմով, որն այս տարի արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին:

Հեղինակ՝ Անի Ավագյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում