Ազգային ժողովն ընդունեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագիծը

ԳԳոհար Սարգսյան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի և Վլադիմիր Վարդանյանի ներկայացրած «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Կառավարության գործընկերների առաջարկով՝ փաթեթից հանվել էր երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակին վերաբերող կարգավորումների հատվածը:

Ավելի վաղ Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված օրենսդրական փաթեթն արժանացել էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական  հանձնաժողովի հավանությանը:

«Կողմ 63, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0, որոշումն ընդունվել է»,- հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում