Սեպտեմբերի 23-ը՝ 60 վայրկյանում

ԳԳոհար Սարգսյան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պահանջել է ազատել հայ գերիներին:

Առկա մարտահրավերները նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը. ասված է Ղարիբաշվիլիի՝ Անկախության օրվա առթիվ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում: 

Ուզբեկստանի և Հայաստանի միջև համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ. Ուզբեկստանի նախագահի շնորհավորանքը՝ Փաշինյանին: 

Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը:

Ալեն Սիմոնյանը և Անդրեա Վիկտորինը կարևորել են խորհրդարանական ձևաչափով համագործակցության ակտիվացմանը միտված ծրագրերի իրականացումը:

Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները:

Սերբիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման հրատապությունը:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 939 նոր դեպք: Առողջացել է 592, մահացել 19 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում