Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Ադրբեջանի հակընդդեմ հայցը ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարան հիմնազուրկ է

ՄՄայա Խաչատրյան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանից Հայաստանն ակնկալում է Ադրբեջանի իրականացրած կոնվենցիոն խախտումների արձանագրում: Ակնկալվում է նաև՝ միջազգային ատյանի վճիռը կհիմնավորի Հայաստանի իրավացիությունը, որ Հայաստանի և Ացախի ժողովուրդը պայքարում է էքզիստենցիալ իրավունքների պաշտպանության համար:

Վլադիմիր Վարդանյան, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ - Հայաստանի Հանրապետությունը մեղադրում է Ադրբեջանին՝ ունենալով հստակ փաստեր Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ ռասայական խտրականության ծայրահեղ դրսևորումների առկայության մեջ, և սա այն ձևաչափն է, որի միջոցով հնարավոր է հասնել հաջողությունների:

Գործընթացը պահանջում է երկարատև ընթացակարգ, որը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է՝ Ադրբեջանում հայատյացության դեմ պայքարելու համար: Հայաստանն առաջին անգամ է դատական հայց ներկայացնում Հաագայի դատարան: Տարոն Սիմոնյանը կարծում է՝ գործընթացը պետք է սկսվեր 10 տարի առաջ, քանի որ Ադրբեջանում հայատյացության դրսևորմամբ խտրականությունն ակնհայտ էր, առկա էր բոլոր ոլորտներում՝ ընդհուպ ամենաբարձր մակարդակի հայտարարություններում:

Տարոն Սիմոնյան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ - Եթե մենք սրա արդյունքում կարողանում ենք ցույց տալ, որ պատերազմի սկսելը, հայ մարդկանց սպանելն ուղղակիորեն կապված է ատելության քարոզի հետ, մենք կարողանում ենք հետագայում միջազգային այլ գործընթացների շրջանակում լուրջ ապացուցողական բազա ունենալ, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ կատարած և կատարող պետություն է, և հետևանքները պետք է կրի:

Պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դրսևորումները հայտնի դարձան միջազգային հանրությանն ու միջազգային առանձին կազմակերպություններին, որոնք արձանագրեցին, թե ինչպիսի վայրագություններ էին տեղի ունենում հայ զինվորների և քաղաքացիական բնակչության նկատմամբ ոչ թե, որ պատերազմի մասնակից էին, այլ միայն այն պատճառով, որ հայ էին: Հայաստանը դատարան է դիմել՝ ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով, դատարանին խնդրել ռազմավարի պուրակը փակելու և գերիներին վերադարձնելու համար կիրառել հրատապ միջոցներ:

Արա Ղազարյան, միջազգային իրավունքի մասնագետ - Սա պատմական փաստ է, կարող է լուրջ գործիք հանդիսանալ հակազդելու Ադրբեջանին, որ փոխի վարքագիծը նաև միջազգային արենայում՝ թեկուզ հայերի մասին արտահայտվելիս իրենց պետության ներսում՝ սկսած նախագահ Ալիևից, վերջացրած շարքային ադրբեջանցուց: Առանց այդ էլ նախադեպային է՝ հաշվի առնելով որոշումների կարևորությունը դատարանի կողմից:

Տարոն Սիմոնյան - Կան կոնվենցիաներ, որը վավերացնելու փաստով պետություններն ընդունում են դատարանի իրավազորությունը կոնկրետ կոնվենցայի կիրառման իմաստով: Այս կոնվենցիան՝ խտրականության, նաև մի շարք այլ, այդ թվում՝ վարձկանների դեմ պայքարի, կոնվենցիայի վավերացման փաստով թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն ընդունել են դատարանի իրավազորությունը:

Հայկական կողմի հսկայական ապացույցների կողքին Ադրբեջանի հակընդդեմ հայցը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հիմնազուրկ է: Հայցադիմումում ականապատման քարտեզների մասին ադրբեջանական պնդումը, ըստ Սիմոնյանի, նշված կոնվենցիայով ենթակա չէ կարգավորման:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում