ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Անկախության 30-ամյակի միջոցառման առանցքը հենց մեր նահատակների հիշատակի ընդգծումն է. Նիկոլ Փաշինյան

ՆՆարե Ոսկանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումներին: 

«Ինչ վերաբերում է գունագեղ և Անկախության օրվան նվիրված միջոցառումներին, ես նախ՝ ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, ում զգացմունքները որևէ կերպ վիրավորել կամ խոցել եմ նման ձևակերպմամբ: Բայց ես ասել եմ, որ մեր տրամադրությունը, ցավոք սրտի, տոնական չէ»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ կա նաև այլ խնդիր:

«Հայաստանի Հանրապետությունը 30 տարեկան է, և եթե մենք այդ միջոցառումն անենք ՀՀ դրոշներով, դրոշի գույները շատ վառ գույներ են, ու ես չեմ կարծում, որ պետք է չեղարկենք դրոշի գույները: Նախատեսվող միջոցառման առանցքը հենց մեր նահատակների հիշատակի ընդգծումն է, և նախատեսվում է, որ սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է ՀՀ և արցախյան երեք պատերազմներում, պատերազմներից դուրս մարտական հերթապահության ընթացքում իրենց կյանքը զոհած մեր եղբայրների ու քույրերի հիշատակը հավերժացնող մասշտաբային նախագծի մեկնարկի մասին, որի շուրջ աշխատանքային քննարկումներ ենք իրականացնում արդեն շուրջ վեց ամիս»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում