Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվեց Հովսեփ Բեդևյանը

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ-ում ավարտվեց Բարձրագույն դատական խորհրդի՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրած թեկնածուների՝ Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի ընտրությունը: 

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 88-ը: Քվեատուփում առկա էր 88 քվեաթերթիկ, որից անվավեր ճանաչվել էր 1-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Հրաչ Այվազյան՝ կողմ 1, Հովսեփ Բեդևյան՝ կողմ 80, Լիանա Հակոբյան՝ կողմ 6:

«Այսպիսով, Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվել Հովսեփ Բեդևյանը»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և  վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում