Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը

ԱԱրման Գալոյան

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Կառավարության անդամների երդման արարողությունը:

Առաջինը երդվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետև՝ Կառավարության անդամները՝ ընթերցելով օրենսդրությամբ ամրագրված հետևյալ տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետին և կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք՝ ի շահ պետության և ժողովրդի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում