Ռուստամ Բաքոյանի ուղեկցությամբ Հնդկաստանի պատվիրակությունն այցելել է եզդիների հոգևոր կենտրոն

ԱԱրևիկ Աբելյան

Օգոստոսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Հնդկաստանի ազգային խորհրդի մշակութային կապերի  նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Վինայ Սահասրաբուդհենի,  ՀՀ-ում և Վրաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի ու Հայ-հնդկական բարեկամության ՀԿ նախագահ Ռանանջայ Անանդի հետ այցելել է Հայաստանում եզդիների Ակնալճի հոգևոր կենտրոն:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել եզդի ժողովրդի 2014-ի ցեղասպանության հուշակոթողին, ինչպես նաև 1915-ի Օսմանյան կայսրությունում հայերի ու եզդիների ցեղասպանությունը հավերժացնող հուշաքարին: Նրանք այցելել են եզդիական տաճար, հայ-եզդիական բարեկամության հուշահամալիր, ծանոթացել հերոսների պատմություններին: Նրանց են ներկայացվել Հայաստանում եզդիական համայնքի ձեռքբերումները, քննարկվել են մշակույթի պահպանման ու զարգացման լայն հնարավորությունները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել եզդի ժողովրդի ցեղասպանության հարցը բարձրացնել նաև Հնդկաստանի խորհրդարանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում