Կոմիտասի սափորի կրկնօրինակը պատրաստած գեղանկարիչը

ԱԱրևիկ Աբելյան

Փանոս Թերլեմեզյանի վրձնին պատկանող այս կտավում պատկերված է Կոմիտասը, հետնամասում վրանն է, որտեղ ապրում էին վարդապետն ու նկարիչը, Կոմիտասի սիրելի գորգն ու բանահավաքչության վկա դարձած սափորը: Գեղազարդ սափորի մասին տարբեր վկայություններ կան, համաձայն մեկի՝ հայկական ճենապակու արտադրության բնօրրան Քյոթահիայում ծնված պատանի Սողոմոնին ճենապակյա սափորը նվիրել էր մայրը:

Թուրքերը, որքան էլ փորձել են ջնջել Քյոթահիայի ճենապակու մշակույթի հայկական ծագումը, բայց  մինչև վերջ իզորու չեն եղել թաքցնել առաջին, այսպես կոչված, նաղաշներին՝ Օնիկին և նրա որդիներին: Քյո­թա­հիա­յի հայերը դեռ միջնադարում են սկսել ճենապակի արտադրել, 14-15-րդ դա­րե­րում կիրառական արվեստի այդ ճյուղը զարգացրին՝ բացելով հայ­կա­կան հախճապակյա սա­լիկ­նե­րի դպ­րո­ց: Քյո­թահիայի հախ­ճա­պա­կյա սա­լիկ­նե­րը սպի­տակ և կա­պույտ  էին, 17-րդ դա­րից հետո հայ վար­պետ­նե­րն սկսում են օգ­տա­գոր­ծել դե­ղինը, կա­նաչը և հայտ­նի հայ­կա­կան կար­մի­րը՝ այսպես կոչված տոմատի, լոլիկի կարմիրը:

Հայաստան այցի ժամանակ Կաթոլիկ հայրապետի անցկացրած էկումենիկ արարողությունն է: Մերձավոր արևելքից եկած 12 երեխա սկզբում հող են լցնում Նոյան ծառի տակ, ապա երկու եկեղեցինների հովվապետերին են տալիս Կոմիտաս վարդապետի սափորի կրկնօրինակները՝ խորհրդանշական խաղողի վազը ջրելու համար: Սափորների ճշգրիտ կրկնօրինակը երեք օրում պատրաստել էր գեղանկարիչ, ճենապակու վարպետ Գևորգ Եղիազարյանը:

Կենաց ծառը կամ խաղողի վազը մարդկության փրկության տապանում տեղակայելուց հետո նվիրաբերվեց Հռոմի Պապին: Սուրբ Պետրոսի աթոռում՝ տապանից զատ, որպես հիշատակ պահվում է նաև Կոմիտաս վարդապետի սափորի՝ Ֆրանցիսկոս Պապի ձեռքում եղած կրկնօրինակը:

Գևորգ Եղիազարյանի աշխատանքները տեղ են գտել աշխարհի տարբեր թանգարաններում: Եղիազարյանական ճենապակին զարդարում է բազմաթիվ երկրների ղեկավարների անձնական հավաքածուներն ու անգամ հագուստները: Հայկական ճենապակին որպես զարդ ունենալու համար տարբեր հեղինակավոր արտադրողներ՝ Գուչին, Վերսաչին և այլ հայտնի անուններ, գործակցում են հայ գեղանկարչի հետ:

Շատ են փորձել՝ ձախողել ու հաջողել, սակայն Հայաստանում Քյոթահիա մշակույթը զարգացնելու մտքից երբեք չեն հրաժարվել: Հույս ունեն, որ ինչպես Սողոմոնը Քյոթահիայից դուրս եկավ, վերադարձավ որպես Կոմիտաս, սիրելի սափորը 1913 թ. նվիրեց իր կրթության ճանապարհի ծախսերը հոգացած Թորոս Ապտալյանին՝ որպես երխատագիտություն, այդպես էլ ճենապակու վարպետաց տիտղոսը հայերին է վերադառնալու՝ աշխարհին հրաշքներ պարգևելու շնորհակալությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում