Մարգահովիտ համայնքում նոր խաղահրապարակ է կառուցվել

ԱԱրսեն Մկրտչյան

356 աշակերտ ունեցող Մարգահովիտ համայնքի միջնակարգ դպրոցի բակում, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան ֆինանսավորմամբ և Մարգահովիտի երիտասարդական կենտրոնի ջանքերով, կառուցվել է մարզահրապարակ ու խաղահրապարակ:

Ֆուկուշիմա Մասանորի, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան - Մենք անկեղծորեն հույս ունենք, որ նոր խաղահրապարակը ոչ միայն կբարելավի դպրոցականների առողջությունը, այլև կխթանի նրանց ձեռքբերումները:

Արամ Գրիգորյան, Լոռու մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ - Համայնքներում  կարևորում ենք նման միջոցառումները՝ հավասարաչափ զարգանալու համար: Մեր երեխաների համար նման մարզահրապարակները, նման խաղահրապարակները շատ կարևոր են:          

Շինարարության մեկնարկը տրվել էր այս տարվա մարտին: Ծրագրի նպատակն է ապահովել ավելի լավ կրթական միջավայր և խրախուսել առողջ ապրելակերպը համայնքում:

Մարզահրապարակից կկարողանան օգտվել  նաև ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով երեխաները:

Համագործակցության շրջանակում ծրագրի բյուջեն կազմել է ավելի քան 19 հազար դոլար: Համայնքը ևս իր ներդրումն է ունեցել: Հանգանակությամբ գնել են «Փոքրիկ մարզիկ» կոչվող սարքը:

Երեխաների ոգևորությունը մեծ է: Հիմա ազատ ժամանակն ավելի արդյունավետ կազմակերպելու հնարավորություն կունենան:

Նախաձեռնողները խոստանում են՝ համագործակցությունը շարունակական է լինելու: Կյանքի կոչվելու հերթում հաջորդ ծրագրերն են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում