Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

ԱԱրման Գալոյան

«Հայաստան» դաշինքի ՀՅԴ-ական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը երրորդ փորձից ընտրվեց ԱԺ փոխնախագահ: Քվեարկությանը մասնակցել են 107 պատգամավորից 103-ը: 

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց՝ Սաղաթելյանի օգտին կողմ է քվեարկել 64, դեմ՝ 37 պատգամավոր: Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:

Հիշեցնենք՝ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրվել էր արդեն երրորդ անգամ: Առաջին երկու քվեարկությունների արդյունքներով բավարար ձայներ չէին հավաքվել:

Առաջին քվեարկությանը Սաղաթելյանը ստացել էր 53 կողմ ձայն, մեկ քվեաթերթիկ անվավեր էր  համարվել, ընտրվելու համար բավարար չէր մեկ ձայն: Երկրորդ ընտրության արդյունքում Սաղաթելյանը ստացել էր 49 կողմ, 49 դեմ ձայներ, անվավեր էր համարվել 5 քվեաթերթիկ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում