Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Վաշինգտոնը 24 ռուս դիվանագետներից պահանջել է երկրից հեռանալ մինչև սեպտեմբերի 3-ը

ՄՄարի Կոստանյան

Իրանում տեղի է ունեցել հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի կողմից Էբրահիմ Ռայիսիին նախագահի պաշտոնում հաստատելու արարողությունը: Նախատեսվում է, որ Ռայիսին կներկայացնի նաև կառավարության նոր կազմը, որը պետք է հաստատի խորհրդարանը: Արարողության ժամանակ Ռայիսին հայտարարել է, որ աշխատելու են պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ և որպես լուծման ենթակա գլխավոր խնդիրներ առանձնացրել է՝ բյուջեի պակասորդը, ներդրումային շուկայի կայունացումը, կորոնավիրուսի ռիսկերը, ինչպես նաև բնակչության ապահովումը ջրով ու էլեկտրաէներգիայով: Իրանի ընտրված նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունն կկայան օգոստոսի 5-ին:

Բելառուսի հետ Լիտվայի սահմանը, որը նաև ԵՄ-ի արտաքին սահմանն է, կպաշտպանվի փշալարերով պատված 4 մետրանոց պատով: Պատի կառուցման ծրագրի մասին լրագրողներին հայտնել է Լիտվայի ՆԳՆ-ին առընթեր Պետական սահմանի պահպանության ծառայության պետի տեղակալ Վիդաս Մաչայտիսը:

Պաշտոնյայի խոսքով՝ պատի երկարությունը կլինի շուրջ 508 կիլոմետրև պատված կլինի  փշալարերով, որպեսզի հնարավոր չլինի այն հեշտությամբ հաղթահարել:  Նման որոշման պատճառ է դարձել Բելառուսից անցնող անօրինական միգրանտների օրեցօր աճող թիվը: 2021 թվականի սկզբից մինչև հիմա լիտվական սահմանը Բելառուսից անօրինական ձևով հատել է արդեն շուրջ 4 հազար միգրանտ: Միգրանտների հոսքի համար Լիտվան մեղադրում է Բելառուսին՝ դա որակելով հիբրիդային պատերազմի դրսևորում:  Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 152 մլն եվրո, աշխատանքները կարող են տևել մեկ տարուց մինչև 2 տարի:

Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովի խոսքով՝ Վաշինգտոնը 24 ռուս դիվանագետներից պահանջել է երկրից հեռանալ մինչև սեպտեմբերի 3-ը մուտքի արտոնագրի ժամկետը լրանալուն պես: National Interest ամսագրին տված հարցազրույցում ռուս դեսպանը նշել է, որ «Վաշինգտոնը կտրուկ խստացրել է մուտքի արտոնագրի գործընթացը»: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը ռուս դիվանագետների մուտքի արտոնագիրը չի օգտագործում Մոսկվայից վրեժ լուծելու համար: Նեդ Փրայսը նաև հավելել է, որ նորություն չէ այն, որ երեք տարի հետո ռուս դիվանագետները պետք է դիմեին մուտքի արտոնագրի ժամկետը երկարացնելու համար:

Չինաստանի կենտրոնական շրջաններում անցյալ ամիս տեղի ունեցած համատարած հեղեղումների զոհերի թիվն ավելացել է՝ գերազանցելով 300-ը: Երկրի իշխանությունների տվյալներով՝ բնական  աղետի հետևանքով կան տասնյակ անհետ կորածներ: Առավելապես տուժել է Հենան նահանգը, որտեղ մահացել է 292 մարդ: Այս նահանգում անհետ կորած է համարվում 47 բնակիչ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում