Ալիևի քարոզչությունը՝ սպառնալիք քաղաքակիրթ մարդկությանը

ԱԱրման Գալոյան

Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը շատ հեռու է իրական խաղաղությունից, որին ձգտում են ժողովուրդները: ԱԺ ամբիոնից հայտարարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Հայաստանը խաղաղության պայմանագիր չկնքելու դեպքում կարող է նոր պատերազմի առերեսվել:

Հայրապետյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը խաղաղություն ասելով հասկանում է ռազմավարի պուրակներ, Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումներ, ագրեսիվ հռետորաբանություն:

Տաթևիկ Հայրապետյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Ես կցանկանամ խնդրել նաև մեր միջազգային գործընկերներին՝ որևէ կերպ տուրք չտալ Ալիևի քարոզչությանը, չանել գործողություններ ու չհնչեցնել տեքստեր, որոնք կարող են արդարացնել պատերազմը և ագրեսիան, որովհետև սա սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդին, ոչ միայն ՀՀ և Արցախի քաղաքացիներին, այլ ընդհանրապես համայն քաղաքակիրթ մարդկությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում