Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին կնքված համաձայնությունների իրականացման հեռանկարները: Կրեմլից տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հատուկ ուշադրություն է հատկացվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային կապերի վերականգնման շուրջ եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը: Պուտինն ու Ալիևը վերահաստատել են երկկողմ ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու պատրաստակամությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով:
*****
Ավելի վաղ հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև: Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի՝ հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում: Նախարարներն անդրադարձել են նաև մի շարք այլ թեմաների: Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը՝ ռազմական գործողությունների դադարեցումից հետո տարածաշրջանի՝ զարգացման հարցում:
*****
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 28-ին կհանդիպի Միավորված ազգերի կազմակերպության՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Լրագրողների հետ ճեպազրույցում Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ հանդիպմանն ակնկալվում է քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ փախստականների, ներքին տեղահանվածների և քաղաքացիություն չունեցող անձանց միջազգային պաշտպանությանն առնչվող հարցեր:
Մարիա Զախարովա, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ - Ուշադրության կենտրոնում են լինելու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հնարավոր ներգրավումը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում փախստականների ու ներքին տեղահանվածների վերադարձի ապահովման գործընթացին, միջազգային հանրության ջանքերի կենտրոնացումը սիրիացիների հայրենադարձման նպատակով, Դոնբասից փախստականներին ու ներքին տեղահանվածներին աջակցության տրամադրումը:
*****
Ռուս զինվորականները նախազգուշական կրակ են բացել Մեծ Բրիտանիայի արքայական նավատորմի Defender կործանիչի շարժման կուրսով, որը Սև ծովում Ռուսաստանի տարածքային ջրերում է հայտնվել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ըստ աղբյուրի՝ բրիտանական նավատորմին նախազգուշացվել է Ռուսաստանի պետական սահմանի խախտման դեպքում զենքի օգտագործման մասին: Զգուշացումը, սակայն, անպատասխան է մնացել: Միջադեպի առնչությամբ Մոսկվայում բրիտանական ռազմական կցորդը կանչվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն՝ հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը:
******
Իրանի նախագահը հայտարարել է, որ 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի վերականգման շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններն ավարտին են մոտեցել: Հասան Ռոհանին չի բացառել, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են անմիջապես չեղարկվել: Ռոհանին ընդգծել է, որ իր կառավարությունը մեծ աշխատանք է կատարել` հաղթահարելով տնտեսական պատերազմն Իրանի դեմ: Ընդգծելով ԱՄՆ-ի վերադարձը Վիեննայում ընթացող բանակցություններին և հիմնական խնդիրների կարգավորումը` Ռոհանին նշել է, որ եթե կամք դրսևորվի և Վիեննայում Իրանի գլխավոր բանագնաց Աբաս Արաղչիին անհրաժեշտ լիազորություն տրվի, վարչակազմը կկարողանա պատժամիջոցները վերացնել հենց այսօր:

Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումը․ մասնակցում է նաև ՀԾԿՀ-ն

Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի. Գևորգ Պապոյան

Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Վրաստանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերությունը

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ, հետևել ծառայության կազմակերպմանը

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թռանք Նյու Յորք. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՊՆ-ն պարզաբանել է հրամանատարի՝ սպորտային համազգեստով ՀՀ պաշտպանության նախարարին ներկայանալը

ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ. Թրամփ



