«Ազգային-ժողովրդավարական բևեռը» նպատակ է հետապնդում երկրում հաստատել ազգային, ինքնիշխան պետություն. Վահե Գասպարյան

ԳԳոհար Սիմոնյան

4/36 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության ցուցակի առաջին համար Վահե Գասպարյանը: Նա ասաց, որ ընտրությունը կատարել է հանուն այն Հայաստանի, որի մասին երազել են Արամ Մանուկյանը, Գարեգին Նժդեհը, Մոնթե Մելքոնյանն ու վերջին պատերազմի հազարավոր տղաները: Վահե Գասպարյանը հիշեցրեց, որ բացառում են որևէ կոալիցիա նախկին կամ ներկա իշխանությունների հետ:

«Ընտրություններից առաջ մենք բազմիցս նշել ենք, որ ճգնաժամային իրավիճակում արտահերթ ընտրություններ անցկացնելը միայն կխորացնի կրքերը և սրացումների պատճառ կհանդիսանա, ինչը, կարծես թե, մենք սկսում ենք արդեն նկատել: Մենք ասում էինք, որ լավագույն լուծումը կլիներ կլոր սեղան՝ բոլոր ուժերի կողմից նախաձեռնած երկխոսություն, որի արդյունքում կձևավորվեր հակաճգնաժամային անցումային կառավարություն, ինչը, ցավոք սրտի, չեղավ. հայտարարվեցին ընտրություններ, մենք ընդունեցինք այդ մարտահրավերը և մասնակցում ենք»,- ասաց Գասպարյանը: 

Գասպարյանի խոսքով՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռը» նպատակ է հետապնդում երկրում հաստատել ազգային, ինքնիշխան պետություն, ազգային-ժողովրդավարական պետություն, և դա անել համակարգային փոփոխությունների միջոցով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում