Արման Բաբաջանյանը՝ իր մեքենայի վրա արձակված կրակոցի մասին

ԱԱննա Ավետիսյան

ԱԺ պատգամավոր, «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է իր մեքենայի վրա արձակված կրակոցին:

«Սրիկաները, գողերը, ավազակները, բանդիտները, որոնք իրենց վերջին շունչն են ապրում, իրենց ամենաքստմնելի ձեռագիրը շարունակում են նաև այս միջադեպի շրջանակում գործադրել: Նրանք, ովքեր անդավաճան են իրենց գործելաոճին, պիտի արժանի պատասխան ստանան ձեր բոլորի ընտրությամբ»,- հայտարարել է Բաբաջանյանը: 

Հիշեցնենք՝ Բաբաջանյանը հայտնել էր իր ավտոմեքենայի վրա կրակելու մասին:  

Ոստիկանությունն արդեն հայտնել է, որ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում