Արթուր Վանեցյանը քվեարկեց հանուն բարեկեցիկ և ապահով Հայաստանի

ԳԳոհար Սիմոնյան

Քվեարկել եմ հանուն բարեկեցիկ և ապահով Հայաստանի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ քվեարկելով 4/35 ընտրատեղամասում: 

«Քվեարկել եմ հանուն բարեկեցիկ և ապահով Հայաստանի, հանուն մեր մեծ հայրենիքի, հանուն Արցախի և Հայաստանի ապագայի: Ես ասել եմ, որ այսօր ուղղակի ընտրություններ չեն, այսօր ընտրություն է հանուն Հայաստանի լինել-չլինելու»,- ասաց Վանեցյանը:

Պատասխանելով հետընտրական զարգացումների կամ  բախումների մասին հարցին՝ Վանեցյանը պատասխանեց, որ կարծում է՝ որևէ հետընտրական զարգացում չի լինի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում