«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունն ամփոփել է քարոզարշավը

ՎՎահե Դավթյան

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը քարոզարշավն ամփոփում է եկեղեցու բակում՝ իրենց խոսքով, պարզ պատճառով՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ են: Իշխանության գալու դեպքում ունեն գործողությունների մեկամսյա, վեցամսյա և երկարաժամկետ ծրագրեր: Տիգրան Ուրիխանյանը ներկայացրեց այն կազմը, որը հավակնում է խորհրդարանում կազմել քաղաքական մեծամասնություն, նաև ձևավորել գործադիր իշխանություն:

Ուրիխանյանի համար պատիվ է, որ իրենց թիմում գիտնականներ են, մտավորականներ, բժիշկներ: Թիմին միացել են նաև ազգային փոքրամասնություններից: Կուսակցությունը դրույթներ է մշակել նրանց համար, նոր արտոնություններ կտրամադրվեն:

Նորից անցում թիմին՝ եկեղեցու բակում մարդիկ են, որոնք երբևէ որևէ կապ չեն ունեցել որևէ իշխանության հետ: 

10-րդ քվեաթերթիկը վերցնող քաղաքացին ընտրելու է ծրագիր՝ հանուն երկրի անվտանգության և առաջընթացի՝ վստահեցնում է Ուրիխանյանը: Իշխանության գալու դեպքում հաջորդ առավոտյան խոստանում է՝ քաղաքացիները կիմանան՝ ինչպես թշնամին մտավ և մնաց Հայաստանի տարածքում: Հետո ռազմավարական գործընկերոջը՝ Ռուսաստանին, կտեղեկացնեն հաջորդ քայլի մասին:

Հաջորդ կետերում ներառված են՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերացում, պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրում, համահայկական ազգային սոցիալական ցանցի ստեղծում, վարկային համաներում: Կարևոր են համարում նաև կրթությունն ու գիտությունը՝ հնարավոր է մի քանի տարում ոլորտը զարգացնել: Քաղաքական ուժի կարծիքով՝ ներկա ֆինանսական հատկացումները բավարար չեն: Ցուցակի առաջին համարը գիտի ելքը՝ բյուջեից տասներորդական կարևորության ծրագրերին հատկացվող գումարները փոխանցել գիտությանը:

Իրենք հավատում են հաղթանակին, և հավատով թիմը մտնում է եկեղեցի՝ աղոթելու հանուն խաղաղության և Հայաստանի ապագայի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում