Հունիսի 20-ի ընտրությունը ճակատագրական է լինելու. Էդուարդ Շարմազանով

ԳԳայանե Թամամյան

Էդուարդ Շարմազանով («Պատիվ ունեմ» դաշինքի անդամ) - Սա հերթական քարոզարշավ չէ, և սա սովորական քարոզարշավ չէ:

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ հունիսի 20-ի ընտրությունը ճակատագրական է լինելու՝ բոլորի ու երկրի համար:

Էդուարդ Շարմազանով - Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ պետք է հանրությունը ընտրություն կատարի ինքիշխանության, ազգային արժեքների և ազգային անպատվության ու թուրքական վիլայեթ դառնալու միջև: Սա շատ հստակ ընտրություն է: Շատերը չեն գիտացկում, որ սա ճակատագրական է, բայց այն ճակատագրական է լինելու ձեզնից յուրաքանչյուրի համար, մեզնից յուրաքանչուրի համար:

Շարմազանովի խոսքով՝ Հայաստանում նոր Ավարայր է տեղի ունենում, և ընտրությամբ պետք է լուծել 2 կարևոր խնդիր:

Էդուարդ Շարմազանով - Խնդիր համար 1. Ցույց տանք, որ հանրությունը մերժում է այս կապիտուլյանտին, Հայաստանի դարպասները ներսից բացած հողատուին: Եվ երկրորդը՝ ձայն տանք ազգային ուժերին, նրանց, ովքեր իրենց կենսագրությամբ ապացուցել են, որ հաղթել են թուրքին, որ կարողացել են պաշտպանել մեր անվտանգությունը:

Շարմազանովը նշում է՝ «Հայրենիքի փրկության շարժման» մյուս ուժերի հետ ոչ թե թշնամիներ են, այլ մրցակիցներ և վստահ են՝ հունիսի 20-ին հաղթելու է ազգային ընդդիմությունը:

Հեղինակ՝  Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում