Հունիսի 16-ը՝ 60 վայրկյանում

ԱԱրման Գալոյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 500 հազար դրամ պարգև: 

Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 5,6 տարվա ազատազրկման: 

Ներկայանալով ադրբեջանցի զինծառայող՝ գորիսեցին թրաֆիքինգի է ենթարկել անհետ կորածների հարազատներին:

Մայիսի 11-ից ոստիկանությունն արձանագրել է ընտրախախտումների 172 դեպք:

Ընտրակաշառքի համար մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի՝ հայտնում է ՀՔԾ-ն:

ՊԵԿ-ը բացահայտել է հարկը, տուրքը խոշոր չափերով չվճարելու և ակցիզային դրոշմանիշներն անօրինական օգտագործելու դեպքեր:

Ժնևում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը: Օրակարգում է նաև Արցախի հարցը: 

Օրվա կորոնաթվերի մասին. հաստատվել է կորոնավիրուսի 99 նոր դեպք, առողջացել է 78, մահացել՝ 1 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում