Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդներն ընդունել են համատեղ հայտարարություն

ՄՄերի Ներսիսյան

Մինչև 2022 թվականը պետք է վերջ դնել նոր կորոնավիրուսի համավարակին՝ G7-ի երկրների առաջնորդների նպատակն է: Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի գագաթնաժողովի արդյունքների համատեղ կոմյունիկեում առաջնորդները կորոնավիրուսի հաղթահարումը գլխավոր նպատակներից մեկն են սահմանել:

«Մեր հավաքական նպատակն է վերջ դնել համավարակին 2022 թվականին: Մենք պարտավորվում ենք ակտիվացնել COVID-19- ի դեմ պայքարի գլոբալ գործողությունները հենց հիմա: Հաջորդ տարի առնվազն 870 միլիոն դոզա կորոնավիրուսի պատվաստանյութեր մատակարարել զարգացող երկրներին: Գիտակցելով, որ 2022 թվականին համավարակն ավարտելու համար անհրաժեշտ կլինի պատվաստել աշխարհի բնակչության առնվազն 60 տոկոսին, մենք արագացնում ենք կյանքեր փրկելու մեր ջանքերը»:

Գագաթնաժողովի արդյունքում՝ կողմերը պարտավորվել են հաջորդ տարվա ընթացքում աշխարհին տրամադրել 1 մլրդ դեղաչափ կորոնավիրուսի պատվաստանյութ: Նախատեսվել է ավելցուկային դոզաներ բաժանել ամենաաղքատ երկրներին և տրամադրել լրացուցիչ ֆինանսավորում՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման և բաշխման համար:

Անգելա Մերկել, Գերմանիայի կանցլեր - Պատվաստանյութերը պետք է հասանելի լինեն բոլորին: Գերմանիան նշանակալի ներդրում կունենա այս գործընթացում. մենք պատասխանատու կլինենք 350 միլիոն դեղաչափի համար: Պատվաստանյութերի արտադրությունը պետք է լինի գլոբալ, այսինքն՝ պետք է կազմակերպվի ոչ միայն Եվրոպայում կամ Ասիայում, այլև Աֆրիկայում:

Գագաթնաժողովի ընթացքում Մեծ յոթնյակի երկրների ղեկավարները պայմանավորվել են նախաձեռնել Չինաստանին հակազդելու գլոբալ նախաձեռնություն: Գաղափարը վերաբերելու է զարգացող երկրներում ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նոր նախագծերին: Նախաձեռնությունը կկոչվի «Կառուցիր ավելի լավ աշխարհ» և կներառի երկրներ Լատինական Ամերիկայից և Կարիբյան ավազանից մինչև Աֆրիկա և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան:

Ջասթին Թրյուդո, Կանադայի վարչապետ - Կան ոլորտներ ու թեմաներ, որոնց շուրջ մենք ստիպված ենք գործ ունենալ Չինաստանի հետ, օրինակ՝ կլիմայի փոփոխության խնդիրը: Բայց բազմաթիվ ոլորտներում, օրինակ՝ տնտեսություն, առևտուր, մենք Չինաստանի հետ մրցակցային դիրքում ենք: Իսկ մարդու իրավունքներին վերաբերող հարցերում Չինաստանն իսկապես անելու շատ բան ունի:

Գագաթնաժողովի մասնակիցները հայտարարության մեջ շեշտել են կլիմայի փոփոխության դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանման հարցերում Չինաստանի հետ համագործակցելու իրենց մտադրության մասին: «Մեծ յոթնյակի» ղեկավարները Պեկինին, սակայն, կոչ են արել հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սինցզյանին և Հոնկոնգին:

«Մեծ յոթնյակի» առաջնորդների քննարկման սեղանին նաև Բելառուսի հարցն էր: G7-ի երկրները Մինսկին կոչ են արել անցկացնել նոր «ազատ ու արդար» նախագահական ընտրություններ: G7-ի երկրները կհամագործակցեն Մինսկում իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքի հետ կապված միջադեպի հարցով և պատասխանատվության կենթարկեն գործում ներգրավված անձանց:

«Մեծ յոթնյակի» առաջնորդները համաձայնել են աջակցել Ուկրաինայի ժողովրդավարական ինստիտուտներին, նշել են «Նորմանդական ձևաչափով» բանակցությունների կարևորությունը: Բացի այդ, նրանք Ռուսաստանին կոչ են արել նվազեցնել լարվածությունը և գործել իր միջազգային պարտավորություններին համապատասխան: Նրանք նաև ընդգծել են, որ հետաքրքրված են Ռուսաստանի հետ կառուցել «վստահելի ու կանխատեսելի» հարաբերություններ:

G7-ը սատարել է Իրանի հետ միջուկային գործարքի վերսկսումը, սակայն Թեհրանին կոչ է արել դադարեցնել հրթիռային ծրագրի մշակումը:

«Մեծ յոթնյակի» ղեկավարների ուշադրությունից չի վրիպել նաև կլիմայի խնդիրը: Նրանք մտադիր են Փարիզյան համաձայնագրով նախատեսված կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար ֆինանսավորումը հասցնել տարեկան 100 մլրդ դոլարի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում